Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ուզում է Փոստանջյանը կամ որեւէ մեկը, թե չի ուզում, ինձ ընդհանրապես չի հետաքրքրում»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Iravunk.com/Երեւանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի վիրավորանքները` ուղղված ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանին եւ դերասանի կողմից հնչեցված արձագանքը նրան, կարծես, հասավ իր կուլմինացիային: Այսօր Երեւանի ավագանու նիստում ընդգրկված օրակարգային հարցերի թվում է Հ. Թոխատյանի «Արվեստի այբուբեն» մշակութային հիմնադրամի կողմից ներկայացված Երեւան քաղաքի Ազատության պողոտայի հ.19 հասցեում գտնվող մշակույթի կենտրոնի մշակութային գործունեության եւ վերանորոգման ծրագրին հավանություն տալու հարցը: Որոշման համաձայն` Երեւանի սեփականություն հանդիսացող գույքը անհատույց օգտագործման իրավունքով` 10 տարի ժամկետով, տրամադրվելու է «Արվեստի այբուբեն» մշակութային հիմնադրամին: 
Հիշեցնենք, որ Զ. Փոստանջյանը մեծ աղմուկ էր բարձրացրել` հայտարարելով, թե Կանազի մշակույթի պալատը 99 տարով Հ. Թոխատյանին են տալիս` լռելու, իշխանություններին ծառայելու համար: Ինչպես նաեւ անվստահություն էր հայտնել` ասելով, թե Երեւանի սեփականություն հանդիսացող բազմամիլիոնանոց գույքը, չպետք է ընդամենը դիմումի եւ կասկածելի առաջարկի հիման վրա, առանց մրցույթի եւ երաշխիքների, տրամադրվի այս հիմնադրամին: Մինչդեռ Հ. Թոխատյանը պատրաստվում է այսօր ավագանու նիստում անձամբ ներկայացնել ծրագիրը: Այս մասին «Իրավունքի» հետ զրույցում նա ասաց, որ սա եզակի դեպք է, երբ ինքն է ներկայացնելու այս ծրագիրը ավագանուն, ու ավագանին կընդունի համապատասխան որոշում: 
– Ասեմ, որ Կանազի մշակույթի տունը Կանազ գործարանի վաճառքից հետո` մնացել էր անտեր, օդում կախված, ինչպես եւ իրենց սպորտ համալիրը: Մեր այն ժամանակվա չինովնիկներից մեկի կողմից Կանազը հանձնվել էր իր ընկերներին, հետո այդ ընկերները փորձեցին ինչ-որ բաներ անել, չստացվեց, կեսից շատն էլ գույքը վաճառել էին, հետո իրենք էլ վաճառել էին ինչ-որ մեկին, ու այդպես շարունակ: Եվ միայն 2007 թ.-ին այդ շենքը շատ պատահական, այն ժամանակվա Էկոնոմիկայի նախարարության կողմից ձեռք էր բերվել, ու առաջարկեցին, որ գնանք բեմն օգտագործենք: Իմ երազանքն է եղել ունենալ մանկական թատերական դպրոց եւ թատրոն: Եվ մենք ուզում ենք շենքը խելքի բերել: Շենքը, բնականաբար, ոչ մեկը ոչ մեկին նվեր չի տվել, այն պետական շինություն է եւ մտնում է քաղաքապետարանի բալանսի վրա կամ Արաբկիրի շրջանի: Ես դիմել եմ 99 տարով վարձակալության համար, քանի որ այդպիսի օրինակներ կան, որպեսզի ժամանակը հերիքեր` ինչ-որ բան անելու համար: Բայց ասացին, որ կարող են միայն 10 տարով տրամադրել: 
– Պարոն Թոխատյան, իսկ ինչպիսի՞ վիճակ է այսօր վերոնշյալ մշակույթի տան շենքում:
– Մարդ պետք է բարբարոս լիներ` այդ շենքը այդպիսի վիճակի հասցնելու համար, այն հիմա միայն արտաքինից է գեղեցիկ մնացել, ներսը ոչինչ չկա, բառիս բուն իմաստով ավերակներ է: Անգամ պատուհաններն են հանել, վաճառել: Ու ես չգիտեմ` ինչու այս աղմուկը բարձրացավ: Եթե ուզում եմ այստեղ մանկական մշակութային օջախ սարքել, ունեմ այդ հնարավորությունը, պայմանավորվածություն ունեմ իմ արտասահմանյան ընկերների հետ, որոնք այսօր համաձայն են ներդրում անել իմ երազանքի մեջ, ընդ որում` չսպասելով ակնկալիքի: Ուզում է Փոստանջյանը կամ որեւէ մեկը, թե չի ուզում, ինձ ընդհանրապես չի հետաքրքրում: Իմ տարիքն ինձ թույլ է տալիս, որպեսզի լինեմ ինքնավստահ եւ ասեմ` ինչ եմ ուզում, ինչպես եմ ուզում ու ինչ եմ անելու: Երբ այնտեղ կաշխատի բենզալցակայան, խանութ կամ ռեստորան, այն ժամանակ կգաք, կասեք` ամոթ քեզ:
– Իսկ ի՞նչ կասեք փոստանջյանական վիրավորական լեքսիկոնի մասին, քանի որ Ձեզ ուղղված նրա վիրավորանքները տեղափոխվեցին նաեւ անձնական դաշտ:
– Եթե մի փոքր ավելի քիչ դաստիարակված լինեի, կամ մի քիչ ավելի քիչ իմ հայրիկն ինձ տղամարդ դաստիարակած լիներ, ինձ թույլ կտայի վիրավորական որեւէ արտահայտություն Զարուհի Փոստանջյանի հասցեին, որովհետեւ այն ամենն, ինչ ինքն է ասել, կարդացել են նաեւ իմ երեխաները: Բայց ես ինչպե՞ս կարող եմ թույլ տալ ինձ վիրավորել առաջին հերթին կնոջը:

Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ ԼավրովՄոդուլային զորանոցների ներքին հարդարումներն իրականացված են հակահրդեհային նյութերով մշակված փայտատաշեղային սալերով. ՊՆԱԽ քարտուղարն ընդունել է Դեյվիդ Քոհենին ԱՄՆ ԿՀԳ ղեկավարի տեղակալինԱդրբեջանական, թուրքական թեզերը շարժման մասին նույնն են ինչ ՀՀ իշխանություններինը․ Բագրատ ՍրբազանԴանիական վամպիր-կոպտերը էլեկտրաէներգիա է ներծծում էլեկտրահաղորդման մալուխներիցՆարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ազատվեցին կալանքից, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց սահմանվեց վարչական հսկողությունըՉեք կարող չեզոք մնալ այս իրավիճակում, կամ պիտի հարմարվեք ստի հետ, կամ պիտի ընդվզեք. ՍրբազանՁերբակալվել է ՌԴ բանակի նախկին հրամանատարը. նա կասկածվում է 100 մլն ռուբլու չափով խարդախության համարԿասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը (լուսանկարներ)Արտակարգ դեպք՝ թռիչքի ժամանակ․ զոհ ու վիրավորներ կան Հայաստանում մեկնարկել է կիբեռանվտանգության շաբաթը Ինչպես են Իրանի նախագահի և մյուս զnհերի մար մինները Թեհրանի օդանավակայան բերում (տեսանյութ) Բա էլ ինչ անի, ուրիշ տարբերակ կա՞․ Սրբազանը՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասին ՀԻՄԱ․ Սրբազանը հանդիպում է փորձագետների և քաղաքագետների հետ Ի՞նչ վիճակում է 3-րդ հարկից ընկած երեխան Շուռնուխում ապրելու մասին 4 տարի է մոռացել ենՊահանջարկն աճել է ավելի քան 700 %-ովՍպիտակ տունը մտավախություն ունի, որ Իրանը կարող է ԱՄՆ-ին կամ Իսրայելին մեղադրել կատարվածի մեջ. Politico Համացանցում Իրանի նախագահի մոր մասնակցությամբ տեսանյութ է հրապարակվելՓոքրիկ ֆուտբոլիստները կեսգիշերին անակնկալ այցելել են Բագրատ Սրբազանին (տեսանյութ) Մահացելա… Հայկ Հովհաննիսյանի հուզիչ գրառումըԱրայիկ Հարությունյանն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին Պարզվել է Իրանի նախագահի ուղղաթիռի կործանման իրական պատճառըԻրանը մինչև վերջ կտանի Ռաիսիի ուղղաթիռի վերաբերյալ հետաքննությունը. ՌԴ-ում Իրանի դեսպան «Զվարթնոց»-ում փորձել են կողոպտել Լեո Նիկոլյանին «3 տոմբի եք դրել, Ալֆա ջոկատը կողքին»․ Դանիելյանը հունից դուրս եկավ Շենգեն վիզայի վճարը կթանկանա. տհաճ անակնկալները շարունակվում են «Այդ գյուղերում ՔՊ-ն շռնդալից հաղթանակ է տանելու 2026-ի ընտրություններում»․ Ալեն ՍիմոնյանՔաղցկեղի դեմ պայքարող Քեյթ Միդլթոնի մաշկն ու ոսկրածուծը վնաuվել են․ ի՞նչ է հայտնի Զգուշացեք․ կարկտահարության վտանգ կա «Եթե դա օգտագործես, քո համար ամեն ինչ լավ կլինի». 59-ամյա տղամարդը 14-ամյա աղջկան թմրամիջոց է հյուրասիրելՎարչախումբը փորձում է խափանել հանրահավաքը Ո՞վ կդառնա Իրանի նոր նախագահ Ինչպե՞ս կծանուցվի վարժական հավաքի մասնակիցը Խայտառակ պարզաբանում՝ արդարադատության նախարարությունից Սորոսական թեկնածուին ՔՊ-ականները հարցակոխ չեն անի Սա գյուղերի hայաթափման ծրագիր է, որը վաղ թե ուշ հասնելու է մյուս մարզերՓաստաբանները գործադուլ են անում՝ բողոքելով հարկման շեշտակի աճի դեմ. ասուլիս (տեսանյութ) Հեռու չէ այն օրը, երբ Հայաստանում քահանաները կսկսեն բանտարկվել«Հիմա որ հակառակորդը գա ձեր գրասենյակի մոտ պոստ դնի, ի՞նչ եք ասելու»․ բանավեճ ԱԺ-ում (տեսանյութ)Մոսկվան, Պեկինը և Բաքուն Մակրոնին ակնարկել են չմիջամտել Նոր ԿալեդոնիայումՈւղիղ․ Կիրանցը բաժանում են երկու մասիԲարի լույս, չեմպիոններ. Մխիթարյանի գրառումն Ա Սերիայի չեմպիոնական գավաթով Հայաստանում առաջացել է Փաշինյանին հեռացնելու ունակ բաբանԱզգերը, որոնք ընկնում են ճակատամարտում, նորից բարձրանում են, իսկ որոնք հանձնվում են՝ վերանում են. Արշակ Կարապետյան Մեկնարկել է Իրանի նախագահի և ԱԳ նախարարի հրաժեշտի արարողությունը (տեսանյութ)«Բոլորի կողմից սիրված էր, ինքն իր հանդեպ՝ խստապահանջ» Ալբերտ Խաչատրյանը զոհվել է հոկտեմբերի 25-ին Հադրութում. «Փաստ» Կիրանցի դառը օրը․ Ավետիք ՉալաբյանԱրմեն Խաչիկյանն ազատ է արձակվել Անդրկովկաս. աջ գնաս՝ ձախ կթեքվես - ամենուր փոփոխություններ
Ամենադիտված